News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը

ԵՄ պատժամիջոցների հաջորդ 14-րդ հակառուսական փաթեթով Եվրամիությունում կարգելվի դեպի գործնական հանդիպումներ կամ հանգստի վայրեր ռուսների ցանկացած մասնավոր թռիչք:

«ԵՄ պատժամիջոցները կհանգեցնեն ռուսական ավիացիայի դեմ միջոցների հետագա խստացմանը», գրել է EUobserver պարբերականը՝ վկայակոչելով ստացված փաստաթուղթը։

Արգելքը կտարածվի ռուս ֆիզիկական անձանց բոլոր մասնավոր չվերթների վրա՝ «որոշակի արձակուրդային ուղղություններ փոխադրելու կամ նրանց աշխատակիցներին Եվրոպական Միությունում գործնական հանդիպումներին տեղափոխելու համար», հայտնել է «Российская газета»-ն։

Խոսքը թռիչքների մասին է, որոնցով ռուսաստանցիները, կազմակերպությունները կամ գերատեսչությունները որոշում են ինքնուրույն թռիչքի և վայրէջքի վայրն ու ժամը։

Նոր սահմանափակումները վերջնականապես կհաստատվեն հունիսի 24-ին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ