News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը նույնպիսի անդամ երկիր է, ինչպես Եվրոպայի խորհրդի անդամ մյուս 46 երկրները։ Դրա մասին հայտարարել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը՝ պատասխանելով Alpha News-ի հարցին՝ արդյոք կիսո՞ւմ է այն կարծիքը, թե Ադրբեջանը հնարավորինս շուտ պետք է վերադառնա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ):

Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը նշել է, որ կազմակերպության համակարգը նախագծված է այնպես, որ աշխատի անդամ երկրների հետ նույնիսկ բարդությունների ծագման պարագայում։

«Իսկ աշխարհի տարբեր երկրներում բարդություններ կան բոլոր չափանիշների կատարման  գործընթացում։ Ըստ իս, խնդրի լուծման միակ ճանապարհը երկրների հետ ներսից աշխատելն է՝ մեր մոնիտորինգի մեխանիզմի և այլ մեխանիզմների միջոցով։ Գիտենք, որ Ադրբեջանում խնդիրներ կան, ԵԽ մյուս երկրներն էլ խնդիրներ ունեն։ Կարծում եմ՝ այս խնդիրների լուծման ճանապարհը և ամբողջ Եվրոպայի խաղաղության և բարգավաճման համար միշտ կարևոր է մարդկանց սեղանի շուրջ հավաքել, աշխատել երկրների հետ, աշխատել ստանդարտների վրա, և դա այն է, ինչ կազմակերպության ստեղծման օրվանից արել ենք 75 տարի շարունակ:

Անշուշտ, առաջ գնալու ճանապարհն այն է, որ բոլորը ներկա լինեն ու աշխատեն։ Մենք ունենք ստանդարտների սահմանման, մոնիտորինգի և օժանդակության մեխանիզմներ, և այդ մեխանիզմները պետք է կիրառվեն: Ըստ իս, Եվրախորհուրդը պետք է ներգրավվի Ադրբեջանի, ինչպես նաև այլ երկրների հետ աշխատանքի գործընթացում՝ դա փոխելու համար»,- հայտարարել է Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը։

Փախստականների միջազգային օրվա համատեքստում խոսելով Լեռնային Ղարաբաղից փախստականների մասին՝ նա նշել է. «Եվրախորհուրդը 2,8 միլիոն եվրոյի չափով օգնություն է տրամադրել Հայաստանին՝ այնտեղ ապրող այս մարդկանց օգնելու նպատակով։

Ի սկզբանե օգնել ենք, և ես հանդես եմ եկել այն բանի օգտին, որ մարդկանց հնարավորություն տրվի, ըստ մարդու իրավունքների կոնվենցիայում սահմանված  իրավունքի, արժանապատվորեն և ապահով վերադառնալու իրենց ծննդավայրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ