News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը

2024 թվականին ամենաբարձր միջին ամսական աշխատավարձը եղել է Շվեյցարիայում՝ 8111 դոլար, Լյուքսեմբուրգում՝ 6633 դոլար, ԱՄՆ-ում՝ 6455 դոլար, Իսլանդիայում՝ 6441 դոլար, Նորվեգիայում՝ 5665 դոլար, Դանիայում՝ 5642 դոլար, Կանադայում՝ 5081 դոլար, Գրենլանդիայում՝ 4665 դոլար, Իռլանդիայում՝ 4622 դոլար, Նիդեռլանդներում՝ 4581 դոլար:

196 երկիր ներառող վարկանիշային աղյուսակը կազմել է CEOWORLD հանդեսը։

Հայաստանը զբաղեցրել է 92-րդ տեղը՝ 541 դոլար, Վրաստանը՝ 93-րդ տեղը՝ 534 դոլար, Ադրբեջանը՝ 99-րդ տեղը՝ 494 դոլար, Ռուսաստանը՝ 34-րդ տեղը՝ 2159 դոլար:

Ամենաբարձր վարձատրվող աշխատատեղերն են  առաջարկում ֆինանսները, ապահովագրությունը, էլեկտրաէներգիան, հանքարդյունաբերությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, մանրածախ առևտուրը և կրթությունը: Մյուս կողմից, վարչական աջակցությունը, հյուրանոցային բիզնեսը և շինարարությունը ամենացածր վարձատրվող ոլորտներն են։

Սակայն տարբեր երկրներում աշխատավարձերը համեմատելիս կարևոր է հաշվի առնել գնաճը: Վերջին տարիներին շատ երկրներում գրանցվել է գնաճի բարձր մակարդակ, ինչը կարող է անդրադառնալ գնողունակության վրա։

Գնաճի այս տեմպերը հիմնականում պայմանավորված էին համավարակի և դրա հետևանքով մատակարարման շղթայի խզումներով: Բացի դրանից, աշխարհաքաղաքական ռիսկերը, մասնավորապես, ռուս-ուկրաինական հակամարտությունը, ԱՄՆ-Չինաստան ռազմավարական մրցակցությունը, շարունակվող հակամարտությունը Մերձավոր Արևելքում, աշխարհաքաղաքական մրցակցությունը Հնդկաստանի և Չինաստանի միջև, Չինաստանի տնտեսական աճի տեմպերի դանդաղումը, խորացրել են նշված խնդիրները:

Իսկ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունը կարող է էլ ավելի վատթարացնել այս իրավիճակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ