News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Այսօր տարածաշրջանում առանց Իրանի դիրքորոշումը հաշվի առնելու ոչ ոք չի կարող որոշում ընդունել։ Ըստ ԻՐՆԱ գործակալության՝ դրա մասին հայտարարել է Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոհբերը։

Ելույթ ունենալով Ռեշտ-Կասպյան երկաթուղու շահագործման արարողության ժամանակ՝ Մոհբերը հայտարարել է, որ հարևանների հետ հարաբերությունների զարգացման համատեքստում Իրանի հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռաիսիի նոր մոտեցումը Թեհրանին հաջողվել է կապեր հաստատել և հարցեր լուծել տարածաշրջանի բոլոր երկրների հետ։

Նա նշել է, որ որոշ երկրներ երազում են անդամագրվել այնպիսի կազմակերպությունների, ինչպիսին ՇՀԿ-ն ու ԲՐԻԿՍ-ն են, ներկա գտնվել Եվրասիայում, սակայն դա նրանց չի հաջողվել։ Մոհբերը հավելել է, որ այսօր Թեհրանը կապի մեջ է այդ կազմակերպությունների անդամ բոլոր երկրների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ