News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը


Մենք բազմաթիվ անգամ խոսել ենք Արցախի մասին, պայմանավորված մեր ժողովրդի տուն վերադառնալու իրավունքով։ Թե՛ ԵՄ-ից, թե՛ ԱՄՆ-ից, թե՛ ողջ աշխարհից արցախցիների իրավունքների մասին խոսում են, բացի Հայաստանի Հանրապետությունից ու իր գործընկեր Ադրբեջանի Հանրապետությունից։ Այս մասին Արցախի ներկայացուցչության մոտ ասել է Բագրատ Սրբազանը:

«Բոլորը խոսում են նաև մեր ռազմագերիների մասին, բոլորը խոսում են այդ թեմայով, միայն Հայաստանը չի խոսում: Սա միայն արցածցիների խնդիրը չէ, սա երկրի տրմաբանությունն է, նա պետք է գնա, որ այս խնդիրը լուծվի»,-ասաց նա։ Բագրատ Սրբազանը նաեւ նշեց, որ իշխանությունները երկիր են կորցրել, սակայն մեքենայի մասին են մտածում:

«Սա անթույլատրելի է, ես դիմում եմ քաղաքական հասարակական ուժերին, որ գնահատական հայտնեն: Դարպաս կոտրելը որն է, որ նրաց առջեւ չեն փակել, սրանով ուղղակի փորձում են կոտրել ժողովրդի ոգին, հավանաբար Ադրբեջանից է հրահանգը եկել, չենք բացառում: Սրանք այնքան ճղճիմ, ստոր են, որ կարծում են մեքենան ինչ-որ բան է, սակայն դա ոչինչ է հայրենիք կորցնելու դեմ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին դիմակավոր հատուկջոկատայինները կոտրել էին Արցախի ներկայացուցչության դուռը եւ տարել մեքենան: Ավելի ուշ ներկայացուցչություն է այցելել Բագրատ Սրբազանը եւ նվիրել իր մեքենայի բանալիները` նշելով, որ իշխանության այդ քայլերը էժանագին են:

Տպել
Ամենաշատ