News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Մահացել է Անկարայում Հնդկաստանի դեսպան Վիրանդեր Պոլը։ Այս մասին Х-ի իր միկրոբլոգում հայտնել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարը։

«Մեծ կորուստ հնդկական դիվանագիտական ծառայության համար։ Ես սերտորեն համագործակցել եմ նրա հետ շատ պաշտոններում։ Միշտ հիացել եմ նրա հավատարմությամբ եւ ծառայությամբ եւ գնահատում եմ նրա վաստակը»,- գրել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը։

Մի շարք ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ Պոլը բուժում էր ստանում քաղցկեղի դեմ, նա մահացել է իր երկրում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ