News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. ««Վարչապետի մեր թեկնածուն ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն է, ավելին, մենք չենք տեսնում ուրիշ որևէ մեկին, որը Հայաստանը կկարողանա դուրս բերել այս ծանր վիճակից»:

Երեկ նման հայտարարություն է արել «Համահայկական ճակատ» կուսակցության համահիմնադիր Արսեն Վարդանյանը: Կուսակցության համագումարի ժամանակ լրագրողների հետ զրույցում նա, պատասխանելով հարցին, թե իրենց ներկայացուցիչներին գրեթե միշտ կարելի է տեսնել Սրբազան շարժման հավաքներին, նշել է, որ իրենք որևէ շարժման հետ չեն ասոցացվում, բայց աջակցում են հայ ժողովրդի արդար պահանջին: Վարդանյանը նաև նշեց, որ եթե հեռանալ-չհեռանալու հարցը թողնվի Նիկոլ Փաշինյանի կամքին, ապա նա չի հեռանա:

«Փաշինյանին պետք է հեռացնել»,նշեց Վարդանյանը: Կուսակցության անդամ Նաիրա Գևորգյանն էլ նշեց, որ իրենք աջակցելու են յուրաքանչյուր կուսակցության կամ շարժման, որը պատրաստ է իրականացնել իշխանափոխություն: Նշենք, որ կուսակցությունը նոր համագումար էր հրավիրել, քանի որ ապրիլին կայացած հիմնադիր համագումարից հետո արդարադատության նախարարությունը հրաժարվեց գրանցել կուսակցությունը՝ կանոնադրության մեջ ինչ-ինչ թերությունների պատճառաբանությամբ:

Երեկ տեղի ունեցած համագումարում հեռակապով ներկաներին ողջունեց և ելույթ ունեցավ նաև «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, որից հետո կուսակցության նախագահ ընտրվեց Արսեն Վարդանյանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Իսկ ո՞ւմ «շնորհակալ լինենք» այս բարձիթողի վիճակի և անպատասխանատվության համար
Այդ հանգամանքները հստակ արտացոլված են «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի տեղակալ Կարամզինի...
«Հրապարակ». Ինչու չկայացավ երկկողմ հանդիպումը
Ադրբեջանի նախագահի՝ արտաքին հարցերով օգնական Հիքմեթ Հաջիեւը, հիշեցնենք, հայտարարել էր, որ...
«Փաստ». Վիզաների ազատականացման «փիառային» բլեֆը
Բայց մի քանի միլիոն դոլարի աջակցության միջոցով անհնար է թուլացնել Հայաստանի կապը ԵԱՏՄ շուկայի հետ...
«Փաստ». Աննա Դանիբեկյանը ձգձգել է, որ արդարացման վճիռ չտա՞
Աննա Դանիբեկյանը մեկուկես տարի Ռոբերտ Քոչարյանին պահեց կալանքի տակ մի գործով, որը ճանաչվեց...
«Փաստ». Ավինյանը որոշել է քաղաքապետարանի մեքենաների ողջ պարկը թարմացնե՞լ
«Փաստ» թերթի տեղեկություններով, էկոլոգիապես մաքուր մեքենաների անցնելու գործոնից բացի, պաշտոնական...
«Հրապարակ». ԵՄ դեսպանը դիմել է ոստիկանություն
Մեզ հետ զրույցում Մուրազին նշեց, որ չի պատրաստվում ներկայանալ ոստիկանություն. «Ոստիկանություն չեմ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ