News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Սլովենիայում Վրաստանի նախկին դեսպան Իրակլի Կոպլատաձեն հայտարարել է իր հրաժարականի մասին՝ հայտնելով, որ հավատարիմ է երկրի եվրոպական գծին, տեղեկացրել է NewsGeorgia-ն։

«18 տարվա անընդմեջ գործունեությունից հետո Եվրոպայում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչություններում՝ ես այսօր արդեն պաշտոնապես հանձնել եմ իմ դիվանագիտական անձնագիրը արտաքին գործերի նախարարություն... Ես ոչ մեկին հրաժեշտ չեմ տալիս, մենք դեռ կհանդիպենք Վրաստանի ծառայությունում։ Ո՞ւր ենք մենք գնում։ Եվրոպա՛»,- գրել է Կոպլատաձեն Facebook-ի իր էջում՝ օգտագործելով օտարերկրյա գործակալների օրենքի դեմ գարնանային բողքոների կարգախոսը։

Դիվանագետը հաստատել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու աջակցությունը։ Կոպլատաձեն նաեւ տեղեկացրել է, որ իր դիրքորոշման պատճառով դարձել է ահաբեկման թիրախ, որը առնչվել է նաեւ ընդդիմադիրներին, քաղաքացիական ակտիվիստներին եւ ցուցարարներին։ Մարդկանց զանգահարել են արտասամանյան հեռախոսահամարներից, հայհոյել եւ սպառնացել։

Իրակլի Կոպլատաձեն 58 տարեկան է։ 2013-2018թթ. եղել է Վրաստանի դեսպանը Թուրքիայում, իսկ հետո Սլովենիայում։

Կոպլատաձեի հայտարարությունը հաջորդել է Զուրաբիշվիլու դիմումին վրացի դիվանագետներին։ Նա մեղադրել է կառավարությանը դավաճանության մեջ ԵՄ-ին ինտեգրման հարցում։ Զուրաբիշվիլին դեսպաններին կոչ է արել «ընտրություն կատարել»։

Սա երկրորդ աղմկալի հրաժարականն է վրացական դիվանագիտական ծառայությունում։ Մայիսի սկզբին օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով հրաժարական է տվել Ֆրանսիայում երկրի դեսպան Գոչա Ջավախիշվիլին։ Նա հայտնել է, որ «չի տեսնում իր դերն ու ռեսուրսներն» այն բանում, որ «շարժվի դեպի Եվրոպա եւ միաժամանակ իրեն պաշտպանի Եվրոպայից»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ