News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը

Եգիպտոսը ողջունում է Հայաստանի հայտարարությունը Պաղեստինի պետության ճանաչման մասին, նշվել է Եգիպտոսի կառավարության հայտարարությունում։

«Եգիպտոսը բարձր է գնահատում արդարացի պաղեստինյան գործին աջակցությունը բարեկամական Հայաստանի Հանրապետության կողմից՝ կոչ անելով շարունակել այդ ջանքերը, որոնք գնահատվում են միջազգային հանրության բոլոր կողմերից։

Եգիպտոսը նաեւ կոչ է արել ազդեցիկ միջազգային կողմերին կատարել իրենց բարոյական եւ պատմական պարտավորություները պաղեստինցի ժողովրդի հանդեպ, միջամտել նրա իրավունքների պաշտպանությանը այն ժամանակ, երբ նա գտնվում է ծանր հումանիտար պայմաններում»,- նշվել է Եգիպտոսի կառավարության հայտարարությունում։

Երեւանի՝ Պաղեստինի պետությունը ճանաչելու որոշման մասին հայտարարվել է ուրբաթ առավոտյան հանրապետության ԱԳՆ-ի կողմից։

Հայաստանի Հանրապետությունը հաստատում է իր հավատարմությունը միջազգային իրավունքին, հավասարության, ինքնիշխանության եւ ժողովուրդների խաղաղ գոյակցության սկզբունքներին եւ ճանաչում է Պաղեստինի պետությունը, վկայում է հաղորդագրության տեքստը։

Հայաստանին իրենց գոհունակությունն ու երախտագիտությունն են հայտնել Պաղեստինը, Թուրքիան, Կատարը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան, Լիբանանը, ինչպես նաեւ ՀԱՄԱՍ խմբավորումը։

Իսրայելի իշխանությունները հայտնել են, որ Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը «մրցանակ է ՀԱՄԱՍ-ի եւ պաղեստինյան այլ խմբավորումների» ահաբեկիչներին եւ մարդասպաններին եւ կունենա «լուրջ երկարաժամկետ հետեւանքներ Իսրայելի եւ Հայաստանի հարաբերությունների համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ