News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սիրիան անվերադարձելի կետի է հասել,  հայտարարել է Թուրքիայի նախագահ  Աբդուլա Գյուլը Լոնդոնում  ելույթի ժամանակ` նշելով, որ երկրի իշխանությունները ընդդիմությանը ճնշելու առումով շատ հեռուն են գնացել:

Նա մտահոգություն է հատնել, թե  ողջ տարածաշրջանը կարող է ներքաշվել «անկարգությունների եւ արյունալի բախումների» մեջ:

««Բաաս»-ի ռեժիմը բռնության մեթոդներ է կիրառում սեփական ժողովորդի նկատմամբ»,–Թուրքիայի նախագահի խոսքերն է փոխանցում «Ինտերֆաքսը»:

Գյուլը նշել է, թե Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու քաղաքական միասնություն պետք է ամեն գնով պաշտպանել` հանուն ողջ տարածաշրջանի:

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հանդես էր եկել Սիրիայի իշխանությունների հասցեին սուր քննադատությամբ եւ  Սիրիայի նախագահ Ասադին կոչ արել հրաժարվել իշխանությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ