News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պաշտոնյաները հավաստիացրել են Վաշինգտոն այցելած իսրայելական պատվիրակությանը, որ Իսրայելի եւ «Հեզբոլլահի» միջեւ լիածավալ պատերազմի դեպքում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստ է աջակցել իր դաշնակցին, տեղեկացրել է СNN-ը՝ հղում կատարելով վարչակազմում ունեցած աղբյուրին։

Իսրայելի պաշտոնյաները, ներառյալ ռազմավարական հարցերի նախարար Ռոն Դերմերը եւ ազգային անվտանգության գծով խորհրդական Ցախի Հանեգբին, մասնակցել են մի շարք հանդիպումների Բայդենի վարչակազմի պաշտոնատար անձանց՝ ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանի, պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Սպիտակ տան մերձավորարեւելյան հարցերի համակարգող Բրեթ Մակգերկի հետ Վաշինգտոնում այս շաբաթ։ Աղբյուրների խոսքով՝ նրանք քննարկել են բազմաթիվ թեմաներ, ներառյալ իրավիճակն Իսրայելի հյուսիսային սահմանին, Իրանը, հրադադարը եւ պատանդների մասին բանակցությունները։

Վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի խոսքով՝ «Հեզբոլլահի» սադրանքների քննարկման ժամանակ ԱՄՆ պաշտոնյաները հստակ հասկացրել են, որ Բայդենի վարչակազմը Իսրայելին կցուցաբերի անհրաժեշտ օգնություն, թեեւ ԱՄՆ-ը նման սցենարի դեպքում ամերիկյան զորքեր չի ուղարկի»։

Ինչպես տեղեկացրել է CNN-ը, ԱՄՆ պաշտոնյաները լրջորեն անհանգստացած են, որ Իսրայելի ե «Հեզբոլլահի» միջեւ պատերազմի դեպքում շարժումը կարող է ճնշել Իսրայելի հակաօդային պաշտպանությունը հյուսիսում, ներառյալ «Երկաթե գմբեթ» գովաբանված համակարգը։

Այս իրողությունը ԱՄՆ աջակցությունը կարող է էլ ավելի կարեւոր դարձնել։ Այս շաբաթ կայացած հանդիպումներում ԱՄՆ եւ Իսրայելի պաշտոնյաները քննարկել են հնարավոր «նահանջները», որպեսզի փորձեն նվազեցնել լարվածությունն այսպես կոչված «Երկնագույն գծում», որը բաժանում է Լիբանանն ու Իսրայելը։

Նրանց խոսքով՝ այդ բանակցությունները վերաբերել են իսրայելցիների եւ լիբանանցիների տուն վերադարձի ճանապարհներին, որոնք տեղակայվել էին սահմանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ