News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

Երկրաբանները Արեւմտյան Անտարկտիդայում հայտնաբերել են հնագույն գետային համակարգ, որը մի ժամանակ հոսել է մոտ հազար մղոն երկարությամբ։

Նրանց եզրակացությունների համաձայն, որոնք հրապարակվել են Science Advances ամսագրում, այս բացահայտումը պատկերացում է տալիս Երկրի պատմության մասին եւ ակնարկում, թե ինչպես են ծայրահեղ կլիմայական փոփոխությունները փոխել մոլորակը։

34-44 միլիոն տարի առաջ, էոցենի դարաշրջանում, Երկրի մթնոլորտը ենթարկվել է արմատական փոփոխությունների։ Երբ ածխաթթու գազի մակարդակը կտրուկ ընկել է, գլոբալ սառեցումը հանգեցրել է սառցադաշտերի առաջացման Երկրի սառցից ազատ մասերում։

Գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես է այդ կլիմայական իրադարձությունը տեղի ունեցել Անտարկտիդայում։ Ածխաթթու գազի քանակությունը ուշ էոցենում գրեթե կրկնակի ավելին է եղել, քան այսօր։

Այսօր Արեւմտյան Անտարկտիդայի մեծ մասը ծածկված է սառցով, ինչը դժվարհասանելի է դարձնում այն հանքաքարերը, որոնք վճռական նշանակություն ունեն շրջակա միջավայրի ուսումնասիրման համար վաղ փուլերում։ Երկրաբանները հաճախ հենվում են հացահատիկեղենի, հանքանյութերի եւ քարացած մնացորդների այն տեսակների վրա, որոնք պարունակվում են այդ նստվածքներում, որպեսզի որոշեն այն պայմանների տեսակը, որոնք բնութագրական են այս կամ այն շրջանի համար։

2017թ. երկրաբանները Polarstern expedition հետազոտական նավով մեկնել են Չիլիի ամենահարավային մաս Դրեյքի նեղուցով, դեպի սառցադաշտեր։

Նրանք նմուշներ են վերցրել ծովի հատակից։ Հորատումից հետո հետազոտողները հանել են հանքաշերտեր, որոնք պատկանել են երկու տարբեր շրջանների։ Այդ նստվածքները պարունակել են սպորներ, որոնք բնորոշ են եղել չափավոր գոտու մերձարեւադարձային անտառներին, որոնք գոյություն են ունեցել այն ժամանակ։ Նստվածքների վերին մասը բաղկացած էր հիմնականում ավազից, որը պատկանել է էոցենի միջին եւ ուշ շրջանին, մոտ 30-40 մլն տարի առաջ։

Երկրաբանների խոսքով՝ իրենք հայտնաբերել են հետաքրքիր պատկեր, որը հիշեցնում է այն, ինչը գոյանում է գետի դելտայում եւ շատ նման է նրան, ինչին կարելի է բախվել Միսիսիպիում կամ Ռիո Գրանդեում։

Գիտնականներն ուսումնասիրել են լիպիդային բիոմարկերները, որի ընթացքում որոշել են լիպիդների եւ շաքարների քանակը նստվածքային հանքերում եւ հայտնաբերել են ինքնատիպ մոլեկուլ, որը սովորաբար հանդիպում է ցիանոբակտերիաներում, որոնք ապրում են մաքուր ջրում։

Գտածոն հաստատել է նրանց կասկածներն այն մասին, որ մի ժամանակ մայրցամաքում հնագույն գետ է հոսել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ