News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Շաբաթ օրը Չինաստանն աստղագնացային արբանյակ է արձակել ֆրանսիացի գիտնականների հետ համատեղ, նկարահանելու համար գամմա-բռնկումները, որոնք առկայծում են հրավառության նման Տիեզերքի ամենահեռավոր անկյուններում, տեղեկացրել է CGTN-ը։

Տիեզերական տեղակայման արբանյակը (SVOM) արձակվել է Long March-2C հրթիռով Սիչան տիեզերակայանից Սիչուան նահանգում (Չինաստանի հարավ-արեւմուտք), տեղեկացրել է Չինաստանի ազգային տիեզերական վարչությունը։

Գամմա-բռնկումները, սովորաբար շատ կարճ տեւողությամբ, ամենաուժեղ պայթուցիկ երեւույթներն են Տիեզերքում Մեծ պայթյունից հետո եւ տեղի են ունենում զանգվածային աստղերի կամ երկակի կոմպակտ աստղերի կոլապսի ժամանակ։ Մասնագետներից մեկի՝ Վեյի խոսքով, խորացված դիտարկումը եւ գամմա-բռնկման հետազոտությունը կօգնի մեզ հասկանալ գիտության որոշ հիմնարար հարցեր։

Չինացի գիտնականների խոսքով՝ SVOM-ի հիմնական գիտական խնդիրները ներառում են տարբեր գամմա-բռնկումների որոնումն ու արագ տեղայնացումը, այդ բռնկումների էլեկտրամագնիսական ճառագայթման համակողմանի չափումն ու ուսումնասիրությունը եւ Տիեզերքի էվոլյուցիան այդ բռնկումների օգնությամբ, ինչպես նաեւ էլեկտրամագնիսական ազդանշանների դիտարկումը՝ կապված ձգողական ալիքների հետ։

Արբանյակի վրա տեղադրված է չորս գիտական սարք, որոնցից երկուսը ստեղծվել են Չինաստանի, երկուսը՝ Ֆրանսիայի կողմից։ Այդ չորս սարքերը ապահովում են մեծ տեսադաշտ եւ դիտարկումների բարձր ճշգրտություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ