News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Իրաքը եւ Օմանը ողջունել են Պաղեստինի ճանաչման մասին Հայաստանի Հանրապետության հայտարարությունը, նշվել է Իրաքի եւ Օմանի ԱԳՆ հայտարարություններում։

«Թեեւ նախարարությունը բարձր է գնահատում այս կարեւոր քայլը, այն ընդգծում է պաղեստինցիների սեփական անկախ պետություն ստեղծելու իրավունքի վերականգնման անհրաժեշտությունը Ալ-Քուդս աշ-Շարիֆ մայրաքաղաքով։

Նախարարությունը կոչով դիմում է միջազգային հանրությանը իրավաբանական պատասխանատվություն ստանձնելու կարեւորության մասին եւ նշում միջազգային օրինականության համապատասխան բանաձեւերի կատարման անհրաժեշտությունն այնպես, որպեսզի երաշխավորվի պաղեստինցի ժողովրդի ինքնորոշման եւ իր օրինական ազգային ձգտումների իրականացման իրավունքը»,- նշվել է Իրաքի ԱԳՆ հայտարարությունում։

Օմանի ԱԳՆ-ն, իր հերթին, նշել է, որ պետությունը բարձր է գնահատում «այս դրական որոշումը եւ կոչ է անում միջազգային հանրության մյուս մասին հետեւել նրա օրինակին, որպեսզի պահպանվի պաղեստինցի ժողովրդի անկախ պետություն ստեղծելու իրավունքը, որը կամրապնդեր երկու պետությունների ստեղծման բոլոր ջանքերը, ինչը թույլ կտար հասնել ամուր եւ կայուն խաղաղության տարածաշրջանում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ