News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը

Տեղեկությունը, որը մասնավոր զբոսանավից արձակված հրավառությունը հրդեհ է առաջացրել Իդրայի միակ սոճու անտառում ուրբաթ երեկոյան, վրդովմունք է առաջացրել Հունաստանում, տեղեկացրել է Kathimerini-ն։

Հրդեհը, որը ներկայում տեղայնացվել է, բռնկվել է անտառի հեռավոր հատվածում, Ագիոս Նիկոլաոս լողափից ոչ հեռու, որտեղ հասանելիությունը դժվար է։

Երեք հրշեջներ, հինգ կամավորներ, հրշեջ մեքենան եւ ուղղաթիռը դեռեւս գտնվում են պատահարի վայրում՝ զբաղվելով հրկիզման ոչ մեծ օջախների մարմամբ։ Տեղի իշխանությունները դատապարտել են միջադեպը։

«Մենք զայրացած ենք, որ որոշ մարդիկ այդքան անպատասխանատու կերպով հրավառություն են արձակել սոճու անտառում»,- ասել է Իդրայի քաղաքապետ Յորղոս Կուկոդակիսը՝ մեկնաբանելով ԶԼՄ-ների տեղեկությունները միջադեպի մասին։

Քաղաքապետարանը մեղադրանքներ կհարուցեն նրանց դեմ, ովքեր դարձել են հրդեհի պատճառ, երբ իշխանությունները պարզեն նրանց ինքնությունը, ավելացրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ