News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

Ավելի քան 250 մլն տարի առաջ Շոտլանդիան պատված է եղել մեգով եւ անձրեւներով, ինչպես հաճախ պատահում է այսօր, նաեւ ավազաբլուրներով։ Այս բարդ լանդշաֆտի բնակիչներից մեկը խոզ հիշեցնող կաթնասունն է եղել գորդոնիա անունով, գրել է Reuters-ը։

Օգտագործելով այդ կենդանու քարացածության եռաչափ պատկերը՝ հետազոտողները կարողացել են տեսնել նրա ուղեղի խոռոչը եւ ստեղծել ուղեղի թվային պատճեն, ինչը թույլ է տվել պատկերացում կազմել այդ օրգանի չափերի եւ բաղադրության մասին կաթնասունների էվոլյուցիայի վաղ շրջանում։

Գորդոնիայի ուղեղը հեռու է ժամանակակից կաթնասունների ուղեղից։ Բայց չափի առումով այն հավանաբար վկայում է ինտելեկտի մասին, որն ավելի ուշ օգնել է կաթնասուններին, ներառյալ մարդկանց, գերիշխել Երկրի վրա։ Գորդոնիան ապրել է մոտ 254-252 մլն տարի առաջ, պատկանել է այն կենդանիների տեսակին, որոնք կոչվում են պրոտոկաթնասուններ՝ կաթնասունների նախնիներ, որոնք դեռեւս պահպանել են իրենց նախնի սողունների գծերը։

Այդ տեսակը կոչվում էր դիցինոդոնտ եւ առաջին անգամ հայտնվել է մոտ 265 մլն տարի առաջ ու անհետացել 200 մլն տարի առաջ։

Դիցինոդոնտները, որպես տեսակ, ենթարկվել են ամենաահավոր զանգվածային անհետացման Երկրի պատմության մեջ 252 մլն տարի առաջ, պերմյան դարաշրջանի վերջում, որը, ինչպես կարծում են, առաջացել է Սիբիրում վիթխարի հրաբխային ակտիվության պատճառով, ի տարբերություն գորդոնիայի։ Այդ աղետից հետո, մոտ 230 մլն տարի առաջ, ի հայտ են եկել առաջին դինոզավրերը։

Կաթնասունները հայտնվել են ավելի ուշ, մոտ 210 մլն տարի առաջ, երբ ոտնատակ են տվել դինոզավրերին։ Միայն այն բանից հետո, երբ 66 մլն տարի անց աստղակերպի հետ բախումը ոչնչացրել է մրցակիցներին, կաթնասունները գերիշխելու հնարավորություն են ստացել։ 1997թ. հայտնաբերված քարացած գորդոնիան ավազաբլոկ է, որում կա դատարկություն, որը շատ նման է գանգի եւ ստորին ծնոտի։

«Գորդոնիայի ուղեղը այնքան էլ նման չէ ժամանակակից կաթնասունի ուղեղին եւ ոչ մի ինքնատիպ առանձնահատկություն չունի, որոնք կբնորոշեին կաթնասունների ուղեղը։ Դա ցույց է տալիս, թե որքան խիստ պետք է փոփոխված լիներ ուղեղը, որպեսզի դառնար անպիսին, ինչպիսին մենք այն ընկալում ենք այսօր՝ որպես իսկական կաթնասուն»,- նշել են գիտնականները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ