News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Եվրաթերահավատների Reform UK կուսակցության առաջնորդ Նայջըլ Ֆարաջը BBC-ի հարցազրույցում հայտնել է, որ «մենք ենք սադրել այդ պատերազմը»՝ զուգահեռ անցկացնելով վերջին տասնամյակներին ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության ընդլայնման եւ Արեւելյան Եվրոպայում հակամարտության միջեւ։

Ուրբաթ BBC One ալիքի Panorama Interviews ծրագրում ելույթ ունենալու ժամանակ Ֆարաջը պատասխանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքին վերաբերող հարցին։

«Ես ասացի, որ նա ինձ դուր չի գալիս որպես մարդ, բայց ես հիանում եմ նրանով որպես քաղաքական օպերատոր, որովհետեւ նա կարողացավ վերահսկման տակ վերցնել Ռուսաստանի կառավարումը։

1999-ից Պուտինը մշտապես զբաղեցնում է մեկ Ռուսաստանի նախագահի, մեկ վարչապետի պաշտոնը, իսկ ընտրություններն անվանվել են «կեղծված»,- ասել է բրիտանացի քաղաքական գործիչը։

Հարցազրույցից հետո Ֆարաջը ենթարկվել է գործընկերների ցասմանն ու քննադատությանը։

Նրանք հայտնել են, որ Նայջըլ Ֆարաջը չի հասկանում քաղաքականության «իրական աշխարհը», եւ նրան համեմատել են «գարեջրատան ձանձրալի դեմքի հետ» իր այն հայտարարության պատճառով, որ Արեւմուտքն է հրահրել Վլադիմիր Պուտինի ներխուժումն Ուկրաինա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ