News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Ինչպես Գերմանիան՝ Վրաստանը կհետեւի ռազմավարական համբերության քաղաքականությանը, որպեսզի հասնի երկրի միավորման, պետական ամբողջականության եւ Եվրամիության անդամակցության։ Այս մասին հայտնել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Բեռլինում Վրաստանի Անկախության օրվան նվիրված ընդունելության ժամանակ, տեղեկացրել է NewsGeorgia-ն։

«Գերմանիան այն բանի խորհրդանիշն է, թե ինչպես կարելի է համբերատար կատարելագործել իր երկիրը։ Գերմանիան տասնամյակներ համբերատար սպասել է միավորման, ինտեգրման, եւ, վերջապես, 1989թ. գերմանացիները իրականացրին իրենց երազանքը։ Մենք նույնպես ունենք ռազմավարական համբերության քաղաքականություն, եւ մենք վստահ ենք, որ մեր քաղաքականության օգնությամբ, ի վերջո, կարելի կլինի իրականացնել Վրաստանի եւ վրացիների երազանքը, եւ Վրաստանը կդառնա միասնական, ամբողջական պետություն»,- ասել է Կոբախձեն։

Օկուպացված Աբխազիան եւ Ցխինվալի շրջանը չեն հիշատակվել։

ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը Վրաստանի վարչապետն անվանել է երկրորդ «շատ կարեւոր ազգային խնդիրը»։ Նա վստահություն է հայտնել, որ դա տեղի կունենա արդեն մինչեւ 2030թ., «ընկերների աջակցության» պայմանով, այդ թվում գերմանացիների։

Նրա խոսքով՝ 2020թ. խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո «Վրացական երազանքի» կառավարությունը անխոնջ վարել է «խաղաղության պահպանման մարտեր»։

«Այս չորս տարում մենք անցել ենք խաղաղության պահպանման եւ մեր պետական անկախության, ինքնիշխանության ամրապնդման բազմաթիվ մարտերի միջով, եւ այդ մարտը շատ հաջող էր։ Ես համոզված եմ, որ մենք ապագայում հաստատ կշարժվենք ճիշտ ուղղությամբ, կշարունակենք ամրապնդել մեր անկախությունը, ինքնիշխանությունը եւ կպահպանենք խաղաղությունը մեր երկրում, ինչը Վրաստանի զարգացման անհրաժեշտ պայմանն է»,- ասել է Կոբախիձեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ