News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Երեկ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանի հետ շրջայց եմ կատարել աղետի գոտում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը․
 
«Եղել եմ Սանահին կայարան թաղամասում, ապա այցելել Թումանյան փողոց։ Պատկերը առաջին օրերի հետ անհամեմատելի էր։
 
Դիտարկեցի նաև երկաթուղու և Մ6 միջպետական մայրուղու վերականգնված հատվածները։

Եղա նաև Քարկոփ բնակավայրում, զրուցեցի բնակիչների հետ։
 
Ուրախալի էր արձանագրել, որ աղետի գոտում գրեթե բոլորը միաբերան գոհունակություն էին հայտնում կառավարության այս ընթացքում կատարած աշխատանքից»,- մանրամասնել է նախարարը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ