News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը եւ Հյուսիսային Կորեան չեն պատրաստվում սահմանափակվել ձեռք բերածով եւ սկսում են Համապարփակ ռազմավարական գործընկերության նոր պայմանագրի իրականացման բոլոր կետերի իրականացման աշխատանքը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Հյուսիսային Կորեայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Մացեգորան։

«Մենք չենք սահմանափակվի ձեռք բերվածով։ Այժմ նոր շրջան է սկսվել, երբ մեկնարկում է պայմանագրի բոլոր կետերի իրականացման աշխատանքը։ Մենք պատրաստ ենք դրան։ Մեր կորեացի բարեկամները, հասկանալի է, նույնպես։ Ամեն բան դեռ առջեւում է»,- ասել է դեսպանը։

Ռուսաստանը եւ Հյուսիսային Կորեան հունիսի 18-19-ին  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Փհենյան  կատարած այցի ընթացքում կնքել են համագործակցության միջկառավարական համաձայնագիր առողջապահության, բժշկական կրթության եւ գիտության ոլորտում, համաձայնագիր սահմանային ավտոկամրջի կառուցման մասին Տումաննայա գետի վրայով, ինչպես նաեւ Համապարփակ ռազմավարական գործընկերության նոր պայմանագիր։ Վերջին փաստաթուղթը փոխարինելու է ՌԴ-ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ 2000թ. փետրվարի 9-ի բարեկամության, բարիդրացիության եւ համագործակցության բազային պայմանագրին։ Նոր պայմանագիրը լինելու է անժամկետ, այն պետք է վավերացվի եւ ուժի մեջ մտնի վավերացման փաստաթղթերի փոխանակման օրվանից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ