News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղարի Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնական Դանիել Քրիթենբրինքը շաբաթ օրը հայտարարել է, որ իրավիճակը Հարավչինական ծովում խորապես մտահոգիչ է:

Ըստ Reuters-ի՝ Քրիթենբրինքն  այս հայտարարությունն արել է Հանոյ կատարած այցի ժամանակ Հարավչինական ծովում Չինաստանի և Ֆիլիպինների միջև աճող լարվածության պայմաններում:

«Կարծում ենք՝ Չինաստանի գործողությունները, հատկապես նրա վերջին գործողությունները Թոմասի Երկրորդ առափնյա ծանծաղուտի շուրջ՝ Ֆիլիպինների նկատմամբ եղել են անպատասխանատու, ագրեսիվ, վտանգավոր և խորապես ապակայունացնող», - ասել է Քրիթենբրինքը Հանոյում անցկացված ճեպազրույցում:

«Մտադիր ենք այսուհետև ևս շարունակել աջակցել մեր ֆիլիպինյան դաշնակիցներին», - հայտարարել է պետքարտուղարի օգնականը: Նա հավելել է, որ Վաշինգտոնը Պեկինին ինչպես հրապարակայնորեն, այնպես էլ մասնավոր կերպով հասկացրել է, որ Ֆիլիպինների հետ ունեցած փոխադարձ պաշտպանության պայմանագրային պարտավորություններն անբեկանելի են։ Նա շեշտել է, որ տարածաշրջանի յուրաքանչյուր երկիր, ներառյալ Չինաստանը, պետք է հարգեն միջազգային իրավունքն ու պատասխանատվությամբ վարվեն ծովային ոլորտում։

Ֆիլիպինների իշխանությունները ուրբաթ հայտարարել են, որ չեն դիտարկում ԱՄՆ-ի հետ փոխադարձ պաշտպանական պայմանագրին դիմելը՝ Չինաստանին մեղադրելով վիճելի Հարավչինական ծովում մատակարարման գործողությունը ագրեսիվ կերպով խափանելու մեջ:

Չինաստանի ԱԳՆ-ն վիճարկել է Ֆիլիպինների հայտարարությունը, շեշտելով, որ ձեռնարկված անհրաժեշտ միջոցները օրինական են, մասնագիտական հիմքեր ունեն ​​և միանգամայն անբասիր են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ