News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Արհեստական ​​ բանականության (AI) համակարգերը կարող են սպառել համացանցի ամբողջ անվճար գիտելիքներն արդեն 2026 թվականին, նախազգուշացնում են գիտնականներն իրենց  նոր ուսումնասիրության մեջ:

Արհեստական ​​ բանականության մոդելները, մասնավորապես, GPT-4-ը, որի վրա հիմնված է ChatGPT-ն կամ Claude 3 Opus-ը՝ ավելի խելացի դառնալու համար ապավինում են առցանց փոխանակվող բազմաթիվ տրիլիոնավոր բառերին: Սակայն նոր կանխատեսումները վկայում են, որ 2026-2032 թվականներին արհեստական  բանականության համակարգերը համացանցում կսպառեն հանրամատչելի տվյալները:

Սա նշանակում է, որ ավելի կատարյալ նմուշներ ստեղծելու համար տեխնոլոգիական ընկերությունները ստիպված կլինեն տվյալներն այլ տեղ որոնել։ Դա կարող է հանգեցնել սինթետիկ տվյալների ստեղծմանը, ավելի ցածրորակ աղբյուրների կամ, ինչն ավելի մտահոգիչ է՝ հաղորդագրություններն ու էլեկտրոնային փոստը պահպանող մասնավոր սերվերների տվյալների ապավինմանը։  Հետազոտողները հրապարակել են իրենց արդյունքները arXiv սերվերում:

Արդյունքները ցույց են տվել, որ վստահելի աղբյուրներից բարձրորակ տեղեկատվությունը ամբողջովին կսպառվի ոչ ուշ, քան մինչև 2032 թվականը, մինչդեռ ցածրորակ տեքստային տվյալները կսպառվեն 2030-2050 թվականների ընթացքում: Պատկերային տվյալները լիովին կսպառվեն 2030-ից մինչև 2060 թվականները:

Ապացուցվել է, որ նեյրոնային ցանցերը կանխատեսելիորեն բարելավվում են, քանի որ դրանց տվյալների հավաքածուն մեծանում է, մի երևույթ, որը կոչվում է նեյրոնային ծավալի ընդլայնման օրենք: Այսպիսով, հարց է ծագում՝ արդյոք ընկերություններն ի վիճակի կլինեն բարելավել իրենց մոդելների արդյունավետությունը՝ հաշվի առնելով թարմ տվյալների պակասը, թե՞ ծորակի անջատումը կհանգեցնի առաջընթացի դադարեցմանը:

Սակայն, ըստ հետազոտության հեղինակ Պաբլո Վիլալոբոսի՝ քիչ հավանական է, որ տվյալների պակասն ապագայում արհեստական ​​բանականության մոդելների զարգացումը կտրուկ արգելակի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ