News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ստորաբաժանման հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ Իսրայելում փշաքաղվել էին Իրանի պատասխան հարվածի հեռանկարից՝ Թել Ավիվի իշխանություններին ստիպելով, որ Թեհրանին «աղաչեն» զերծ մնալ հետագա գործողություններից: Դրա մասին հայտնել է Mehr-ը:

Իրանցի գեներալը նշել է, որ Իսրայելի իշխանությունները լրջագույն սխալ են թույլ տվել՝ ապրիլի սկզբին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա հարձակվելով։

«Իրանի պաշտոնատար անձինք պատերազմի չեն ձգտում։ Միևնույն ժամանակ Թեհրանում որոշակի կարմիր գծեր են պահպանում, որոնք իսրայելցիները հաշվի չեն առել։ Նրանք (Իսրայելի իշխանությունները) չէին սպասում, որ Իրանը կարձագանքի»,- հայտարարել է Հաջիզադեն։

Գեներալը շեշտել է, որ իսրայելցի պաշտոնյաներն ապրիլի 10-ին Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեի ելույթից հետո իմացել են պատժիչ հարված հասցնելու՝ Իրանի վճռական որոշման մասին, երբ նա հայտարարել է, որ Թել Ավիվը Իրանի դիվանագիտական ​​ներկայացուցչությանը մահացու հարված հասցնելու համար «պետք է պատժվի և կպատժվի» ։

ԻՀՊԿ հրամանատարը պատմել է, որ իսրայելցի պաշտոնյաներն իրենց սպառնալիքները փոխանցել են միջնորդների միջոցով։ Բայց մի քանի օր անց նրանք հասկացան, որ Իրանը ուշադրություն չի դարձնի սպառնալիքներին և մտածում է հակահարված տալ իր տարածքից, այլ ոչ թե տարածաշրջանի դաշնակից խմբավորումներից», - ասել է Հաջիզադեն:

Գեներալը հավելել է, որ իսրայելական իշխանությունները որոշ հարևան երկրների իրենց գործընկերներին խնդրել են իրանցի զինվորականներին համոզել նվազեցնելու իրենց պատասխան քայլերի ինտենսիվությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ