News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Ընդհանուր համոզմունք կա, որ կանայք ավելի շատ են մրսում, քան տղամարդիկ, բայց, արդյո՞ք, դա իսկապես հաստատված է գիտության կողմից: Իրականում, տվյալները հակասական են, մասամբ այն պատճառով, որ այս խնդրին նվիրված միայն սակավաթիվ ուսումնասիրություններ են անցկացվել մանրակրկիտ հսկողությամբ, գրում է Live Science-ը։

Այդուհանդերձ, մինչ օրս եղած տվյալները վկայում են, որ մարմնի ջերմաստիճանի մարդկանց ընկալումը և այն կարգավորելու կարողությունը կախված է ոչ թե սեռից, այլ ֆիզիկական բնութագրերից, մասնավորապես՝ օրգանիզմում ճարպի քանակից և մարմնի մակերեսից:

Նախորդ բազմաթիվ ուսումնասիրությունները, թերևս, հաստատում են այն գաղափարը, որ կանայք ավելի շատ են մրսում, քան տղամարդիկ: Սա հիմնվում էր այն հարցումների վրա, որոնք ուսումնասիրում էին նախընտրելի ջերմաստիճանները, որոնցում մարդիկ աշխատում էին գրասենյակում:

Հետազոտությունները ցույց են տալիս նաև, որ միջինում կանանց մարմնի ջերմաստիճանը մի փոքր ավելի բարձր է, քան տղամարդկանցը, սակայն նրանց ձեռքերը, ոտքերը և ականջները, որպես կանոն, ավելի սառն են:

Դա կարող է պայմանավորված լինել կանանց երկու հիմնական սեռական հորմոններով՝ էստրոգենով և պրոգեստերոնով:

Էստրոգենը լայնացնում է վերջույթների արյունատար անոթները՝ թույլ տալով, որ ջերմությունը դուրս գա: Միևնույն ժամանակ, պրոգեստերոնը կարող է նեղացնել մաշկի արյունատար անոթները՝ բարձրացնելով ներքին ջերմաստիճանը, սակայն սահմանափակելով արյան հոսքը դեպի վերջույթներ։

Վերջին մի քանի ուսումնասիրություններ ցույց են տվել, որ մարդու մարմնի ջերմաստիճանի կարգավորումը կախված է ոչ այնքան սեռից, որքան նրա ֆիզիկական առանձնահատկություններից։ Օրինակ՝ PNAS ամսագրում հրապարակված մի փոքրիկ հետազոտության մեջ Առողջապահության ազգային ինստիտուտի (NIH) գիտնականները գտել են ապացույցներ, որ կանայք և տղամարդիկ ջերմաստիճանը նույն կերպ են ընկալում և ցրտին օրգանիզմի արձագանքման դեպքում որևէ լուրջ սեռական տարբերություններ չեն դրսևորում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ