News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունն անհանգստացած է Կոնգրեսի համատեղ նիստում Բենիամին Նեթանյահուի առաջիկա ելույթից: Ենթադրվում է, որ Իսրայելի վարչապետը կարող է ֆորումն օգտագործել՝  Գազայում ՀԱՄԱՍ-ի դեմ պատասխան միջոցների հարցում Իսրայելին անբավարար աջակցություն ցուցաբերելու կապակցությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին քննադատելու համար, գրում է Politico-ն։

Հաջորդ ամիս Նեթանյահուի ելույթը Կոնգրեսում կարող է դիվանագիտորեն բարդ և քաղաքականապես ռիսկային իրավիճակ ստեղծել ԱՄՆ նախագահի վերընտրվելու համար, ընդգծում է պարբերականը։

Վերջին օրերին Արևմտյան թևի օգնականների շրջանում անհանգստությունն աճել է, երբ Նեթանյահուն ներառյալ՝ անգլալեզու տեսաուղերձում մի շարք հրապարակային հայտարարություններ արեց, ԱՄՆ վարչակազմին մեղադրելով ավելի շատ ռազմական օգնություն բաց չթողնելու մեջ, քան հրապարակայնորեն հայտարարվել էր:

«Նեթանյահուի այս շաբաթվա տեսանյութը բոլորովին տեղին չէր։ Եվ նա Կոնգրեսի առջև հայտնվելով կարող է էլ ավելի վատթարացնել իրավիճակը», - նշել է անանուն բարձրաստիճան պաշտոնյան:

Սպիտակ տան մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա ավելի անկեղծ է արտահայտվել. «Ոչ ոք չգիտի՝ Նեթանյահուն Կոնգրեսում ինչեր դուրս կտա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ