News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի վարչապետ Մոսթաֆա Մադբուլին կարգադրել է չեղյալ համարել 16 զբոսաշրջային ընկերությունների արտոնագրերը և նրանց ղեկավարների գործերը հանձնել դատախազություն՝ ուխտագնացներին Մեքքա ուղևորության հարցում անօրինական օգնություն ցուցաբերելու համար, ասված է կառավարության հաղորդագրության մեջ։

Հրամանն ընդունվել է, երբ տարբեր երկրներ հայտնել են այս տարվա հաջի ժամանակ ծայրահեղ շոգի հետևանքով ավելի քան 1100 մահվան դեպքերի մասին:

Արաբ դիվանագետները Ֆրանսպրեսին հայտնել են, որ հաջ ժամանակ անտանելի տապից  մահացած 658 եգիպտացիներից 630-ը չգրանցված ուխտավորներ են:

«Վարչապետը կարգադրել է ուժը կորցրած ճանաչել այդ ընկերությունների արտոնագրերը, նրանց ղեկավարներին գործերը հանձնել դատախազություն և տուգանք սահմանել հօգուտ նրանց մեղքով զոհված ուխտավորների ընտանիքների»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ չգրանցված եգիպտացի ուխտավորների մահվան դեպքերի աճն առնչվում է որոշ ընկերությունների գործունեությանը, որոնք «հաջի ծրագրեր են կազմակերպել՝ օգտագործելով անձնական վիզաներ, որոնք ունեցողները հնարավորություն չեն ունենում պաշտոնական ուղիներով մուտք գործել Մեքքա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ