News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի կայսր Նարուհիտոն և նրա կինը՝ կայսրուհի Մասակոն, պաշտոնական պետական ​​այցով ժամանել են Մեծ Բրիտանիա, հայտնել է PA Media-ն։

Ժպտացող զույգը շաբաթ օրը ցերեկը վայրէջք է կատարել Էսեքսի Sunshine օդանավակայանում:

Ճապոնիայի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ կայսրի և կայսրուհու այցը քաղաքական բնույթ չի կրի և հույս ունի՝ Ճապոնիայի կայսերական ընտանիքի և բրիտանական թագավորական ընտանիքի միջև «սերնդե-սերունդ փոխանցվող բարեկամական հարաբերությունները» կամրապնդվեն:

Վարչապետ Ռիշի Սունակը և լեյբորիստների առաջնորդ սըր Քիր Սթարմերը մտադիր են մասնակցել երեքշաբթի երեկոյան Բուքինգհեմյան պալատում անցկացվելիք պետական ​​ճաշկերույթին:

Կայսր Նարուհիտոն և նրա կինն ընդհանուր առմամբ յոթ օր կանցկացնեն Բրիտանիայում՝ մինչև հունիսի 25-ին իրենց պաշտոնական պետական ​​այցի մեկնարկը զբաղելով մասնավոր գործերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ