News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

Եմենի հութիները Կարմիր ծովում հարձակվել են ամերիկյան «Դուայթ Էյզենհաուեր» ավիակրի վրա, հայտարարել է Եմենի հութիների առաջնորդ Յահյա Սարին։

Ըստ Al Manar-ի՝ հութիների առաջնորդը նշել է, որ հարձակումն իրականացվել է բալիստիկ և թևավոր հրթիռների կիրառմամբ և հասել է իր նպատակներին։

«Եմենի զինված ուժերը կշարունակեն իրականացնել իրենց ռազմական գործողությունները՝ ի աջակցություն և համերաշխ պաղեստինյան ժողովրդի հետ, մինչև ագրեսիային վերջ տալն ու  Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդի պաշարումը չեղարկումը», -շեշտել է Եմենի հութիների առաջնորդը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ