News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կառավարումն «ավարտվել է», - շաբաթ օրը հայտարարել է պետության նախկին ղեկավար Ֆրանսուա Օլանդը այն բանից հետո, երբ նրա նախկին հովանավորյալը հայտարարեց արտահերթ ընտրությունների մասին, որոնք, հավանաբար, զգալի օգուտ կբերեն ծայրահեղ աջերին, գրում է AFP-ն։

«Ֆրանսիայի երիտասարդ նախագահի երկրորդ ժամկետից անցել է ընդամենը երկու տարի, և մակրոնիզմն ավարտվել է, եթե այն երբևէ գոյություն է ունեցել։ Բայց այն ավարտվել է, ես սա ասում եմ առանց որևէ թշնամանքի»,- հավելել է Օլանդը:

«Ես նկատի չունեմ, որ նրա նախագահական ժամկետն է ավարտվում, սա ուրիշ բան է։ Բայց այն, ինչ նա ներկայացնում էր մի որոշ ժամանակ, վերջացել է»,- ասել է նա:

«Ես ընդհանրապես որևէ մեկի հետ հաշիվ մաքրելու խնդիր չունեմ: Այդ ամենն անցյալում է»,- հայտարարել է Օլանդը լրագրողներին կենտրոնական Ֆրանսիայի իր հայրենի Կորեզ դեպարտամենտում նախընտրական քարոզարշավի ժամանակ, որտեղ նա պատգամավորի թեկնածու է առաջադրվում:

Սոցիալիստ Օլանդը, որը ժամանակին հարցումների ցածր վարկանիշ ուներ, չփորձեց վերընտրվել 2017-ի ընտրություններում։ Նրա նախկին էկոնոմիկայի նախարար Էմանուել Մակրոնը անսպասելի հաղթանակ տարավ, որը խաթարեց ինչպես ձախ, այնպես էլ աջ ավանդական իշխող կուսակցությունների դիրքերը:

2022 թվականին վերընտրվելով երկրորդ հնգամյա ժամկետով՝ Մակրոնը նույն տարում, խորհրդարանական ընտրություններից հետո, կորցրեց իր բացարձակ մեծամասնությունը խորհրդարանում։ Փոքրամասնություն կազմած նրա կուսակցությունը դժվար և հակասական բարեփոխումներ անցկացրեց, այդ թվում՝ կենսաթոշակային տարիքի բարձրացումը և ներգաղթի մասին օրենքների խստացումը:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ