News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Ռումինիայի Միխայիլ Կոգելնիչանուի ավիաբազան իր անունը ստացել է մոտակա գյուղից, որը կոչվել է 19-րդ դարի լիբերալ քաղաքական գործչի անունով: Այժմ այս անհավանական վայրը վերածվում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի խոշորագույն բազայի, ավելի մեծ, քան Ռամշտայնը Գերմանիայում, հաղորդում է BBC-ն:

Բազայում շուտով կտեղակայվեն ռումինական F-16 կործանիչների էսկադրիլիան, որ վերջերս է գնվել Նորվեգիայից, ինչպես նաև MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքերը և ռազմական ավանը, որտեղ կանցկացվի ՆԱՏՕ-ի 32 երկրների բանակի, ռազմաօդային ուժերի և նավատորմի զինծառայողների  ռոտացիան:

Բազան գտնվում է Սև ծովի ափից ընդամենը 20 կմ, Օդեսայից 300 կմ և Սևաստոպոլից 400 կմ հեռավորության վրա:

2021 թվականին, իրենց վերջին գործուղման ժամանակ, ՆԱՏՕ-ի կործանիչների օդաչուները թռչում էին Սև ծովի միջազգային ջրերից շատ հեռու: Բայց այժմ նրանք հավատարիմ են մնում Ռումինիայի և Բուլղարիայի տարածքային ջրերի վրա 12 մղոնանոց գոտուն՝ «թյուրիմացություններից և ռուսների հետ իրավիճակի սրումից խուսափելու համար»։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ