News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Շաբաթներ շարունակ տեղացած անձրևների հետևանքով ջրհեղեղը մարդկանց ստիպել է լքել իրենց տները ԱՄՆ Այովա նահանգի որոշ շրջաններում՝, մինչդեռ ԱՄՆ-ի մեծ մասն անհամբերությամբ սպասում է արտառոց շոգից ազատվելուն, հայտնում է AP-ն։

Տեղական ժամանակով ժամը 02.00-ին նահանգի Ռոք Վելլի քաղաքում, որտեղ 4200 մարդ է ապրում, շչակներ են հնչել, և հարյուրավոր տների բնակիչներին հրամայվել է լքել իրենց տները, քանի որ Ռոք գետն այլևս չի կարող դիմակայել տարածաշրջանը պատուհասած անձրևներին: Քաղաքում ջրմուղը չի գործել, քանի որ ջրհորներն անպիտան են դարձել։

Քաղաքապետ Քևին Վան Օթերլոն ասել է, որ նահանգային ​​ուղղաթիռն ուղևորվել էր օգնության, սակայն հետ է կանչվել, երբ նավակները կարողացել են հասնել դժվար կացության մեջ հայտնված բնակիչներին:

Փակվել են մի քանի ավտոմայրուղիներ, ներառյալ միջպետական ​​29-ի առանցքային հատվածը Սու Ֆոլսից հարավ, որը հետագայում վերաբացվել է: Նահանգի ամենամեծ քաղաքում՝ Սու Ֆոլսում, երեք օրվա ընթացքում ավելի քան 17,7 սանտիմետր անձրև է տեղացել։

Միացյալ Նահանգների այլ շրջաններում սաստիկ շոգ է: Ազգային օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ մոտավորապես 15 միլիոն մարդ նախազգուշացվել է բարձր ջերմաստիճանի մասին, ինչը նախազգուշացման ամենաբարձր մակարդակն է, ավելի ուշ համանման նախազգուշացում է ստացել ևս  90 միլիոն մարդ:

Փորձագետների վկայությամբ, անցյալ տարի Միացյալ Նահանգներում 1936 թվականից ի վեր ամենասաստիկ շոգն է գրանցվել: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների տվյալների AP-ի վերլուծությունը ցույց է տվել, որ սաստիկ շոգը հանգեցրել է ավելի քան 2300 մահվան դեպքի, ինչը ամենաբարձր ցուցանիշն է վերջին 45 տարվա ընթացքում:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղանակը Հայաստանում
Երևանում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ...
Եղանակը Հայաստանում
Երևանում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +32+34...
Եղանակը` Հայաստանում
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ...
Շոգի պատճառով Աթենքի բոլոր հնագիտական ​​վայրերը փակ են եղել զբոսաշրջիկների համար
Սպասվում է, որ ամբողջ երկրում ջերմային ալիքը կտևի առնվազն մինչև երկուշաբթի, հինգշաբթի օրը ջերմաստիճանը...
Եղանակը Հայաստանում
Հուլիսի 19-ին հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ...
Եղանակը Հայաստանում. շոգը կնահանջի, կլինեն անձրեւներ
Հանրապետության մարզերի մեծ մասում հուլիսի 18-ին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ