News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի ափերի մոտ գտնվող Նորմանդյան  կղզիներում հնագետները հայտնաբերել են երկու հռոմեական մետաղադրամ՝ մեկի վրա պատկերված է կեսարը, որը սպանվել է դեռահաս տարիքում, իսկ մյուսի վրա՝ հռոմեական կայսրը, որը սպանվել է  գոթերի ներխուժման ժամանակ։

Մետաղադրամների և հռոմեական կառույցների նախկին գտածոների հայտնաբերումը, ներառյալ ամրոցի մնացորդները, հուշում է, որ հռոմեացիները խանութ են հիմնել Օլդերնի փոքր կղզում՝ Ֆրանսիայի ափերի ամենահյուսիսային Նորմանդյան կղզում:

«Մենք կարծում ենք, որ հռոմեացիներն այստեղ էին, որպեսզի հսկեն ջրի այս փոքրիկ հատվածը մեր և Ֆրանսիայի միջև,- Live Science-ին տված հարցազրույցում պատմել է բրիտանացի հնագետ Ջեյսոն Մոնահանը, որը մասնակցում է պեղումներին։- Միջերկրական ծովից ժամանող նավթով, գինով և նման այլ բաներով բեռնված նավերը պետք է անցնեին Օլդերնիի կողքով, ուստի հռոմեացիները, հավանաբար, այնտեղ ամրոց կառուցեցին, որպեսզի հետևեն այդ առևտրային ճանապարհին և կանգնեցնեն ծովահեններին»։

Հնագետները Օլդերնիում պեղումները սկսել են 2008 թվականից, սակայն Մոնահանն ասում է, որ դեռ շատ բան կա բացահայտելու: Ըստ նրա, 2017 թվականին բանվորները հայտնաբերել են երկաթի դարաշրջանի թաղումներ և հռոմեական շենքի մասեր, ինչը ցույց է տալիս, որ մարդիկ հազարամյակներ շարունակ բնակվել են կղզում:

Հռոմեական դարաշրջանի շենքի պեղումները պարզեցին, որ այն ուներ երեք սենյակ, մի կողմից՝ ներքին բակ, մյուս կողմից՝ սալարկված փոքր հրապարակ, իսկ հարավ-արևելքում՝ աղբանոց։ Այս աղբանոցում է հայտնաբերվել մետաղադրամներից մեկը՝ արծաթե մետաղադրամը, որը հայտնի է որպես «անտոնինյան»՝ թվագրված մ.թ. 255 թվականով և երկու դինար արժողությամբ ստանդարտ արծաթե մետաղադրամը, որը հատվել է հռոմեական դարաշրջանում: Մետաղադրամի վրա պատկերված է Հռոմի կայսր Վալերիանի թոռան՝ Վալերիան II-ի կիսանդրին։ Կայսրն իր որդուն հռչակել էր համատիրակալ, իսկ դեռահաս թոռանը՝ Կեսար։ Սակայն Վալերիան II-ն այս աշխարհում երկար չապրեց. երկու տարի անց նա մահացավ կասկածելի հանգամանքներում։

Շինության ավելի վերին շերտերում հնագետները հայտնաբերել են ևս մեկ մետաղադրամ՝ հռոմեական համակայսր Վալենտի բրոնզե դրամը, որը թվագրվում է մ.թ. 364-ից 367 թվականներով:

Հայտնի է, որ Վալենտը սպանվել է գոթերի կողմից ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Ադրիանապոլսի ճակատամարտում։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ