News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը կիրակի անսպասելի այցով մեկնել է Վաշինգտոն, որի հիմնական նպատակն է ստիպել ԱՄՆ-ին ապասառեցնել ծանր ռումբերի խմբաքանակը, որը նա չի տրամադրել Իսրայելին, գրում է Times of Israel-ը։

Գալանտը մեկնելուց առաջ իր ելույթում ընդգծել է ԱՄՆ-ի հետ Իսրայելի հարաբերությունների և իր այցի կարևորությունը։ «Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումները վճռորոշ նշանակություն ունեն պատերազմի ապագայի համար,- ասել է նա:- Այս հանդիպումների ընթացքում ես նախատեսում եմ քննարկել Գազայում և Լիբանանում իրադարձությունների զարգացումը»:

Գալանտն ասել է, որ Իսրայելը պատրաստ է «ցանկացած գործողության, որը կարող է անհրաժեշտ լինել Գազայում, Լիբանանում և այլ տարածքներում»:

«Գազայի հատվածում 3-րդ փուլին անցումը մեծ նշանակություն ունի։ Ես քննարկելու եմ այս անցումը ԱՄՆ պաշտոնյաների հետ՝ անդրադառնալով նրան, թե ինչպես դա կարող է հանգեցնել լրացուցիչ փոփոխությունների, և ես գիտեմ, որ մենք սերտ համագործակցության կհասնենք ԱՄՆ-ի հետ նաև այս հարցում»,- հավելել է Իսրայելի պաշտպանության նախարարը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ