News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Հունիսի 16-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Սյունիքի մարզի բնակիչ 52-ամյա Անդրանիկ Մ․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 18։30-ի սահմաններում նկատել են, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ դուռը բացելու միջոցով գողացել են Սայաթ Նովա պողոտա 13 հասցեում տեղադրված «Թելսել» տերմինալի դրամատուփը, որի մեջ եղել է 1 մլն 200 հազար դրամ:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Անդրանիկ Մ․-ն ոստիկաններին հայտնել է որ աշխատում է «Թելսել» ԲԲԸ-ում, որպես անվտանգության պետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ