News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Բահրեյնի թագավորությունը ողջունել է Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստին պետության պաշտոնական ճանաչումը։ Բահրեյնի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ սա դրական քայլ է ի պաշտպանություն Պաղեստինի ժողովրդի ազատության, ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը և անկախ պետության ստեղծմանը 1967 թվականի հունիսի 4-ի սահմաններում՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով և աջակցություն տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին:

Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում հայտարարել էր Պաղեստին պետության պաշտոնական ճանաչման մասին։ Այս կապակցությամբ իրենց բարձր գնահատանքն ու երախտագիտությունն են արդեն հայտնել Պաղեստինի իշխանությունները, ՀԱՄԱՍ խմբավորումը, Թուրքիան, Քաթարը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան, Լիբանանը, Եգիպտոսը, Իրաքը, Օմանը և Ծոցի արաբական երկրների համագործակցության խորհուրդը։

Միևնույն ժամանակ Իսրայելը հայտարարել է, որ Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը «մրցանակ է ՀԱՄԱՍ-ի և այլ պաղեստինյան խմբավորումների ահաբեկիչների և մարդասպանների համար» և լուրջ երկարաժամկետ հետևանքներ կունենա Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների վրա։

Բացի այդ, Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը կանչել է երկրում Հայաստանի դեսպանին։ Հայտարարության մեջ նշվում է, որ Երևանի դիվանագիտական ​​առաքելության ղեկավարին հրավիրել են «խիստ նկատողություն տալու նպատակով»։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ