News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ գիտի, թե ում է ընտրելու որպես փոխնախագահ, հայտնում է NBC News-ը։

Երբ Ֆիլադելֆիայում նախընտրական արշավի ժամանակ Թրամփին հարցրել են, թե, արդյո՞ք,  փոխնախագահի պաշտոնի թեկնածու ունի, նա պատասխանել է․ «Կարծում եմ՝ այո», և ավելացրել, որ այդ մարդը, ամենայն հավանականությամբ, հինգշաբթի օրը կմասնակցի  նախագահ Ջո Բայդենի դեմ քննարկումներին:

 Միաժամանակ, ըստ Դոնալդ Թրամփի, դեռ ոչ ոք չգիտի իր ընտրության մասին։ NBC News-ն ավելի վաղ հայտնել էր, որ Թրամփը փոխնխագահի պաշտոնում դիտարկում է Հյուսիսային Դակոտայի ներկայիս նահանգապետ Դուգ Բերգամի, Ֆլորիդայի նահանգից սենատորներ Ջեյ Դի Վենսի և Մարկո Ռուբիոյի թեկնածությունները։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ