News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի  նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի իր ալիքում հայտնել է Գրեյվորոն քաղաքի հրետակոծության մասին՝ 1 մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել։

Ըստ նրա, Գրավորոնի վրա հարձակումն իրականացրել են Ուկրաինայի զինված ուժերը՝ երեք կամիկաձե անօդաչուներով։ Անօդաչուն գրոհել է  բազմաբնակարան շենքի մոտ գտնվող ավտոկայանատեղիի վրա։ Նահանգապետը հայտնել է, որ խաղաղ բնակիչ է զոհվել: Ստացած վերքերից տղամարդը մինչ շտապօգնության ժամանելը տեղում մահացել է։

Վիրավորվել է նաև երեք մարդ։ Նրանցից երկուսը հոսպիտալացվել են, երրորդ տուժածը կին է եղել, որը բժշկական օգնություն ստանալուց հետո հրաժարվել է հոսպիտալացումից։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ