News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Իսրայելին չի զարմացրել Պաղեստինի պետությունը ճանաչելու Հայաստանի կառավարության որոշումը, գրում է իսրայելական Ynet լրատվամիջոցը։

Ավելին, ոմանք պնդում էին, թե տարօրինակ է, որ Հայաստանը դեռ չի ճանաչել Պաղեստինի պետությունը, ինչպես նախկին Խորհրդային Միության մյուս երկրները։

Ըստ լրատվամիջոցի՝ Իսրայելի Անվտանգության խորհուրդը առաջարկել է քննարկել Պաղեստին պետությունը ճանաչած բոլոր երկրների հետ հարաբերությունների մակարդակի իջեցման հնարավորությունը։

Բացի այդ, գերատեսչությունը խորհուրդ է տվել փակել կամ սահմանափակել այդ երկրների դիվանագիտական ​​ներկայացուցչությունները Իսրայելում։ Արդյունքում որոշվել է շարունակել քննարկումներն այս թեմայով։

Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում հայտարարել էր Պաղեստին պետության պաշտոնական ճանաչման մասին։ Այս կապակցությամբ իրենց բարձր գնահատանքն ու երախտագիտությունն են արդեն հայտնել Պաղեստինի իշխանությունները, ՀԱՄԱՍ խմբավորումը, Թուրքիան, Քաթարը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան, Լիբանանը, Եգիպտոսը, Իրաքը, Օմանը և Ծոցի արաբական երկրների համագործակցության խորհուրդը։

Միևնույն ժամանակ Իսրայելը հայտարարել է, որ Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը «մրցանակ է ՀԱՄԱՍ-ի և այլ պաղեստինյան խմբավորումների ահաբեկիչների և մարդասպանների համար» և լուրջ երկարաժամկետ հետևանքներ կունենա Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների վրա։

Բացի այդ, Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը կանչել է երկրում Հայաստանի դեսպանին։ Հայտարարության մեջ նշվում է, որ Երևանի դիվանագիտական ​​առաքելության ղեկավարին հրավիրել են «խիստ նկատողություն տալու նպատակով»։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ