News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը ձգտում է անվտանգության և պաշտպանական արդյունաբերության ոլորտում  գործընկերություն հաստատել Ճապոնիայի և Հարավային Կորեայի հետ, որն ուղղված կլինի ռազմական տեխնիկայի համատեղ զարգացմանը, գրում է Nikkei-ն՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյային։

Սա կնշանավորի անվտանգության և պաշտպանության ոլորտում ԵՄ-ի առաջին նման համագործակցությունը ասիական երկրների հետ, գրում է լրատվամիջոցը՝ հղում անելով իր աղբյուրին։

Եվրամիությունը հույս ունի մինչև տարեվերջ Ճապոնիայի հետ նախարարների մակարդակով համաձայնություն ձեռք բերել, որը կարող է օգնել ԵՄ-ին ֆինանսավորել ճապոնական և եվրոպական ընկերությունների համատեղ նախագծերը, գրում է Nikkei-ն։

Ճապոնիան, չնայած պատերազմն արգելող իր սահմանադրությանը, հայտարարում է, որ բախվել է «Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենածանր և դժվարին անվտանգության իրադրությանը»: Վերջին տարիներին նա ընդլայնել է իր պաշտպանական արդյունաբերությունը հետպատերազմական ռազմական խոշորագույն ընդլայնման շրջանակում, քանի որ մտահոգված է ասիական հարևանների՝ Չինաստանի և Հյուսիսային Կորեայի սպառնալիքներով: Անցյալ տարի Տոկիոն համաձայնագիր է ստորագրել Մեծ Բրիտանիայի և Իտալիայի հետ ռեակտիվ կործանիչի կատարելագործման ծրագիր ստեղծելու մասին։

Ճապոնիան այս ամիս բանակցություններ է սկսել Միացյալ Նահանգների հետ՝ խորացնելու պաշտպանական արդյունաբերության համագործակցությունը ԱՄՆ-ի և Ճապոնիայի պաշտպանական արդյունաբերական համագործակցության, գնումների և աջակցության ֆորումի շրջանակներում, որը հիմնվել է ապրիլին վարչապետ Ֆումիո Կիսիդայի և նախագահ Ջո Բայդենի կողմից:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ