News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը


Ընդդիմադիր շարժումը ձախողվեց, որովհետև ժողովուրդն ընկալում է իրական Հայաստանը: Այս մասին նախօրեին Հանքավանում ՔՊ քաղաքական ժողովին իր ելույթի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ, ՔՊ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանում հերթական ընդդիմադիր շարժումը տապալվեց, որովհետեւ իրական Հայաստանը հաստատվում է Հայաստանում եւ ընկալվում է ժողովրդի կողմից: Ի վերջո Հայաստանում հայտնվել է քաղաքական ուժ, որը վերցնում է ժողովրդի մտածածն ու այն ձևակերպում է որպես քաղաքական գաղափարախոսություն։ Ժողովուրդը ոչ թե այդ գաղափարախոսություն օբյեկտն է, այլ սուբյեկտը, ժողովուրդն այդ գաղափարախոսության ակունքն է եւ աղբյուրը, պարզապես կառավարող մեծամասնությունը հասկացել է այն, ինչ ժողովուրդը երկար ժամանակ փորձում է բացատրել: Սա շատ կարեւոր բան է, որովհետեւ ժողովուրդը ինքը առանցքային քաղաքական գործոն է, բայց կոմունիկացիոն խողովակ չունի, ասենք մամուլի խոսնակ չունի»,- ասել է նա։

Փաշինյանը նշեց, որ իրենք ունիկալ կառավարող թիմ են, որը հայտնվել է մի իրավիճակում, որ հասկացել է, որ ինքը ոչ թե պետք է ստեղծի գաղափարախոսություն ժողովրդի համար, այլ պետք է ձեւակերպի ժողովրդի ասելիքը որպես գաղափարախոսություն եւ իրականացնի որպես քաղաքականություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ