News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Առնվազն 30 մարդ մահացել է, հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները, քանի որ փոթորիկները և տեղատարափ անձրևները շարունակում են պատուհասել Կենտրոնական Ամերիկային, շարունակական անձրևները հեղեղում են գետերը, ավերում տները, սողանքներ առաջացնում և իրարից կտրում բնակավայրերը:

Սալվադորի իշխանությունները հայտնել են, որ զոհերի թիվը հասել է 19-ի, զոհվածների թվում  6 երեխա կա։ Միաժամանակ 3000 մարդ մնում է ժամանակավոր կացարաններում։

Գվատեմալայի իշխանությունները ուրբաթ օրը հաղորդել էին 10 զոհի մասին, մոտ 11․000 մարդ տարհանվել է, մոտ 380-ը դեռ գտնվում է ժամանակավոր կացարաններում, 300 մարդ ծանր վիրավորվել է և չորս կամուրջ է ավերվել: Հարևան Հոնդուրասը հաղորդել է մեկ մահվան և ավելի քան 1200 մարդու տարհանման մասին՝ մոտ 300-ը վերջին 24 ժամում: Նրանց տվյալներով, անձրևների պատճառով աշխարհից կտրվել է 180 բնակավայր, ավերվել  22 տուն։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ