News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը


Շատ ափսոս։ Եթե երկու բառով ասեմ, կորավ հայ թատրոնի ժպիտը։ Այս մասին այսօր ՀՀ վաստակավոր դերասանուհի Լալա Մնացականյանի հետ հրաժեշտի օրը լրագրողներին հայտնեց Երեւանի քաղաքապետի նախկին տեղակալ Կամո Արեյանը։

Կամո Արեյանի խոսքով՝ նա շատ վաղուց էր ճանաչում սիրված դերասանուհուն եւ շատ ջերմ, բարեկամական հարաբերություն ունի իր ընտանիքի հետ։

«Երկնքի ճամփան է հիմա բռնել հայ թատրոնի տխրադալուկ ժպիտը», - նշեց Կամո Արեյանը՝ թվարկելով Լալա Մնացականյանի փայլուն դերերից մի քանիսը։

«Եւ նաեւ որպես մարդ, հավատացնում եմ ձեզ, չափազանց ուշադիր էր Երեւանի հանդեպ։ Չի եղել դեպք, որ հանդիպենք ու ինքը չասի․ «Այ սա տեսել եմ, սա էսպես է, սա էսպես է»։ Վերջում իրեն յուրահատուկ քաղցր եւ կծու ժպիտով ասում էր․ «Դե լավ։ Ոնց որ թե հոգիդ կերա»։

Շատ անմիջական, անսեթեւեթ, ուղիղ, ուղղախոս, ճշմարիտ մարդ էր Լալա Մնացականյանը։

Ընդհանրապես, կրկնում եմ, իննսուննականներից մինչեւ վերջին մեր հանդիպումը Լալա Մնացականյանը եղել է ուղղախոս, սկզբունքային, ճշգրիտ, անխնա։ Անխնա էր այն ամենի հանդեպ, ինչի վերաբերյալ ինքը ուներ իր դաստիարակությանը վայել կարծիքը», - ասաց Կամո Արեյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ