News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը


Մենք մեր ստեղծագործությամբ, մեր միասին աշխատանքով բավական շատ աշխատանք ենք արել եւ դա մեզ մոտեցրել է։ Մենք միշտ իրար հանդեպ ունեցել ենք խորին հարգանք ու սեր։ Այս մասին այսօր՝ ՀՀ վաստակավոր դերասանուհի Լալա Մնացականյանի հետ հրաժեշտի օրը, լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան  Հարություն Մովսիսյանը։

«Ինքը իր մեջ պարունակում էր նաեւ լավ ռեժիսոր, նկարչությունը շատ սիրում էր, հումոր ուներ բավական հետաքրքիր։ Նրա կողքին որ նստում էիր, չէիր տեսնում, ինչքան ժամանակը արագ գնաց։ Կարոտել էի ես իրեն, ասում էի, էս քանի օրը կգամ, կտեսնեմ, կզանգեմ։ Ու հանկարծ էդ զարհուրելի լուրը», - հիշեց դերասանը։

Հարություն Մովսիսյանի խոսքով՝ բեմի վրա նա հաճախակի ծիծաղեցնում էր Լալա ՄՆացականյանին, Լալան էլ չէր դիմանում, եւ այդ հումորը վերածվում էր իմպրովիզի։ Նա նշեց, որ Լալա Մնացականյանը առողջական խնդիրներից վերջերս չէր բողոքում։

«Չէ, բաձարձակ։ Միշտ բարձր տրամադրությամբ, միշտ հումորը կողքին իր հետ հավասարազոր, հայրենասեր, նվիրյալ մարդ էր», - ասաց Հարություն Մովսիսյանը։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ