News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Կիրակի գիշերը Արևելյան Չինաստանի Ցզյանսի նահանգում սողանքի հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնում է Xinhua-ն՝ հղում անելով տեղի իշխանություններին։

Նշվում է, որ սողանքը տեղի է ունեցել կիրակի տեղական ժամանակով մոտավորապես ժամը 05:00-ին Ցզյուցզյան քաղաքի Սյուշույ գավառի Իկեն գյուղում: Աղետը հանգեցրել է երկհարկանի տան փլուզման։

Դեպքի վայրում գտնվող  բոլոր անձինք տարհանվել են անվտանգ վայրեր։ Ներկայումս աշխատանքներ են տարվում տարերային աղետի հետևանքների վերացման ուղղությամբ։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ