News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Սևաստոպոլի տարածքը, որը ենթարկվել է  Ուկրաինայի զինված ուժերի կողմից ATACMS հեռահար հրթիռների գրոհին, հայտնի է հանգստացողների շրջանում իր երկար ավազե լողափերով, և հանգստյան օրերին այստեղ շատ մարդիկ են լինում, ՌԲԿ հեռուստաալիքին է հայտնել  ՍՏՎ-ի տեղական թղթակից Միխայիլ Պաուտովը։

Նա հայտնել է, որ ինքը գտնվում է Ուչկուևկա զբոսայգու շրջակայքում․ համանուն միկրոշրջանը, ինչպես նաև  Լյուբիմովկա ավանը եղել են հարձակման էպիկենտրոնը։ Երկուսն էլ գտնվում են քաղաքի հյուսիսային կողմում։

Ըստ Պաուտովի, այստեղ կան «կիլոմետրանոց ավազե լողափեր», մաքուր ծով, սա հայտնի վայր է հանգստացողների, այդ թվում՝ երեխաներով ընտանիքների շրջանում։ Կառուցապատողը  մասնավոր հատվածն է։

Նա նշել է, որ քաղաքի վրա այս գրոհն ամենահզորներից մեկն էր հակամարտության սկզբից ի վեր։

Ուկրաինայի զինված ուժերը Սևաստոպոլին հարվածել են կասետային մարտագլխիկներով ամերիկյան հինգ հեռահար ATACMS հրթիռներով։ Դրանցից չորսըբխոցվել է, մեկը պայթել է օդում։ Զոհերի թիվը հասել է հինգի, վիրավորներինը՝ 124-ի։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ