News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Դաղստանի Հասարակական դիտորդական հանձնաժողովի փոխնախագահ Խադուլաևը հայտնել է, որ Դերբենտի և Մախաչկալայի եկեղեցիներում հրաձգության հետևանքով սպանվել են քահանան և անվտանգության աշխատակիցը, տեղեկացնում է РИА Новости-ն։

Քահանան սպանվել է Դերբենտի եկեղեցու,  անվտանգության աշխատակիցը՝ Մախաչկալայի եկեղեցու գնդակոծության ժամանակ։

Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցի, կիրակի երեկոյան զինված հարձակումներ են իրականացվել երկու ուղղափառ եկեղեցիների, սինագոգի և ճանապարհապարեկային ծառայության կետի վրա։

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Դաղստանում ահաբեկչությունների հետևանքով նաև ոստիկաններ են զոհվել։ РИА Новости-ի տեղեկացմամբ, Մախաչկալայում բախումները շարունակվում են։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ