News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 24
Տեսնել լրահոսը


Ամեն ինչ իր տրամաբանական ընթացքով գնում է։ Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասել է  Բագրատ Սրբազանը։

«Մենք ընդդիմադիր շարժում չենք, ոչ էլ ընդդիմության շարժում ենք, սա ազգային-ազատագրական պայքար է՝ իր բոլոր շերտերով։ Իշխանության ծրագիրը Հայաստանը վերջնականապես տապալելն է, մեր ծրագիրն էլ ոչ միայն դա թույլ չտալն է, այլև իրենց հեռացնելն է: Այս խրամատում պետք է մնան նրանք, ովքեր հավատում են։ Անկախ նրանից, թե մենք բարձունքում ենք, ստորոտում ենք, թե ամենատակն ենք, կապ չունի, պետք է հավատողները մնան: Մեր երկիրն անտերության զգացումից պիտի դուրս բերի այս շարժումը: Այն պետք է բոլոր առումներով թելադրող դառնա: Այս հարթակից, այս հրապարակում, այս եկեղեցու հովանու ներքո մենք պետք է կառուցենք գալիք Հայաստանի մեր տեսիլքը»,– ասել է նա:

Բագրատ Սրբազանը նաեւ արձագանքել է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ շարժումը տապալվել  է եւ պատասխանելով ասել է, որ դեռ վաղ է այդ մասին խոսել` նշելով, որ «ճտերն աշնանն են հաշվում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ