News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Հունաստանի դատախազությունը կիրակի օրը մեղադրանք է առաջադրել զբոսանավի անձնակազմի 13 անդամների նկատմամբ՝ նավից արձակած հրավառությունից հետո Իդրա կղզում բռնկված հրդեհի պատճառով, հաղորդում է հունական ANA գործակալությունը։

Անձնակազմը՝ բոլորը հույներ, ձերբակալվել են շաբաթ օրը Աթենքի նավահանգստում

«Անձնակազմը և նավապետը քննիչի առջև կպատասխանեն առաջադրված մեղադրանքին չորեքշաբթի օրը»,- գրում է լրատվամիջոցը։ Անձնակազմի բոլոր անդամները հերքում են մեղադրանքները, կիրակի հայտնել են  հունական լրատվամիջոցները:

Զբոսանավը, որը վարձակալել էին օտարերկրյա զբոսաշրջիկները, Հունաստանի իշխանությունները կալանել են։ Քաղաքացիական պաշտպանության նախարար Վասիլիս Կիկիլիասը կիրակի օրը Open TV-ին ասել է, որ ականատեսների վկայությամբ նրանք են այրել կղզու անտառի մի մասը։ Իդրա կղզին, որը գտնվում է Աթենքից հարավարևմուտք, հայտնի է օտարերկրյա զբոսաշրջիկների և զբոսանավերով ճանապարհորդների շրջանում: Հրշեջները հսկողության տակ են վերցրել հրդեհը, որն այրել է կղզու միակ սոճու անտառի մի մասը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ