News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը

Ուկրաինան իր գործընկերների հետ միասին առաջիկա ամիսներին կաշխատի դուրս գալ ուկրաինական խաղաղության բանաձևի կետերի համաձայն անվտանգության վերականգնման ընդհանուր ուղի, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է ՌԲԿ-Ուկրաինան։

Ըստ Ուկրաինայի նախագահի, այս շաբաթվա կարևոր արդյունքն այն էր, որ խաղաղության գագաթնաժողովի համատեղ կոմյունիկեի տակ վեց նոր ստորագրություն հայտնվեց։

«Սա հստակ ազդանշան է, որ մեզ հաջողվել է համոզել աշխարհին, որ խաղաղությունը հնարավոր է։ Արդար խաղաղության համար կոմյունիկեի տակ էլ ավելի շատ ստորագրություններ կլինեն»,- պարզաբանել է նա:

Ըստ Զելենսկիի, Ուկրաինան այժմ աշխատում է, որպեսզի խաղաղության բանաձևի կոմյունիկեի տակ էլ ավելի շատ ստորագրություններ լինեն։

«Նաև աստիճանաբար մենք խմբերում աշխատանք ենք տանում խաղաղության բանաձևի կետերի շուրջ։ Մեր խնդիրն անփոփոխ է․ առաջիկա ամիսներին մտնել խաղաղության բանաձևի յուրաքանչյուր կետով անվտանգության վերականգնման ընդհանուր, գլոբալ ճանապարհ։ Եվ դա հնարավոր է»,- ասել է նա։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ