News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Դերբենտում ավարտվել է հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլը, հայտնում է РИА Новости-ն՝ Ազգային հակաահաբեկչական կոմիտեին հղում անելով:

«Դերբենտ քաղաքում ավարտվել է հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կիրակի օրը զինված հարձակումներ են իրականացվել Դերբենտում և Մախաչկալայում երկու ուղղափառ եկեղեցիների, սինագոգի և ճանապարհային ոստիկանության կետի վրա, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ռուսաստանի Դաշնության Ազգային հակաահաբեկչական կոմիտեից։

ՌԴ Դաղստանի քննչական կոմիտեն քրեական գործեր է հարուցել «ահաբեկչական հարձակում» հոդվածով։

Ահաբեկչությունների արդյունքում, նախնական տվյալներով, զոհվել են ռուսական ուղղափառ եկեղեցու 66-ամյա քահանան և ոստիկաններ։ Տարածաշրջանային ՆԳՆ-ից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ զոհվել է վեց իրավապահ, 12-ը՝ վիրավորվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ